H2O

Բնապահպանական Խնդիրներ

Շրի Լանկայի բնական անտառների ոչնչացումը և քաղաքաշինությունն իր հետ բերել է ահռելի դժբախտություններ: Այս իրավիճակը փոխել է տեղումների եղանակը, ինչպես նաև առաջացրել է մի շարք բնապահպանական և սոցիալական խնդիրներ։ Ֆիլմը պատմում է մարդկային էակների կողմից անտառահատումների և դրա հետևանքնով առաջացած աղետների և ճգնաժամերի մասին։ Հանկարծակի ամպրոպի ձայն է լսվում։ Հորդառատ անձրև։ Աստիճանաբար հեղեղվող քաղաք, ահաբեկված մարդիկ։ Տաճարները քանդվում են, քաղաքը՝ նույնպես։ Մարդիկ փորձում են լողալ, աղջիկը՝ նույնպես․․․

Շատ ցավալի է, որ մարդիկ ընդհանրապես չեն մտածում շրջակա միջավայրի մասին։ Այս աշխարհում ամեն մի արարած ունի իր դերը։ Մարդիկ այդ ամենը չեն հասկանում, նրանք շատ ագահ են եւ միշտ մտածում են իրենց շահի մասին։ ԻՆչպես այս տեսանյութում էր՝ մարդիկ պատերազմում են, ոչնչացնում են կենդանիներին, հատում են անտառները, կառուցում են հսկայական կառույցներ ու սկսում են ապրել առանց մի փոքր ափսոսանքի։ Մարդիկ վերացնում, ցավ են պատճառում երկրագնդին եւ ի վերջո այն չի դիմանա եւ կվերացնի այն ամենը ինչն իրեն ցավ է պատճառում։

Էկո համակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։