Ատոմի կառուցվածք

XX դարի սկզբին ատոմի կառուցվածքը պարզելու նպատակով անգլիացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը փորձեր է կատարել, որոնց հիման վրա եզրակացրել է, որ ատոմը ունի բարդ կառուցվածք։ Ատոմի կենտրոնում գտնվում է դրական լիցքավորված միջուկը, այդ միջուկից մի մեծ հեռավորության վրա պտտվում են էլեկտրոնները։ Ռեզերֆորդի եզրակացության համաձայն՝ նյութի յուրաքանչյուր ատոմ նման է փոքր Արեգակնային համակարգի, որի կենտրոնում ատոմային միջուկն է և էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի։ Միջուկի և էլեկտրոնի փոխադարձ ձգողության պատճառով պտտվող էլեկտրոնի արագության ողղությունը անընդհատ փոփոփվում է։ Միջուկում կան դրականապես լիցքացորված մասնիկներ, որոնց անվանում են պրոտոններ։ Բացի պրոտոններից միջուկում հայտնաբերել են չեզոք (լիցք չունեցող) մասնիկներ, որոնց էլ անվանում են նեյտրոններ։ Այսպիսով՝ ատոմի կենտրոնում գտնվում է միջուկը, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, միջուկի շուրջն էլ պտտվում են էլեկտրոնները։

Ֆիզիկա

Նյուտոնի առաջին օրենք։
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

Նյուտոնի երկրորդ օրենք։
Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:

Նյուտոնի երրորդ օրենք։
Մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի` մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով:

Լծակ։ Ուժի մոմենտ։ Ճախարակ։

Լծակը անշարժ հենարանի շուրջը պտտվելու հնարավորություն ունեցող պինդ մարմինն է։ Լծակը բաղկացած է l1 l2 բազուկներից, որոնց վրա ազդում է F1 F2 ուժերը։
Բանաձև՝ F1/F2=l2/l1։
F1l1=F2l2
M=F*l

Խնդիր՝ F1=2Ն F2=10
l1=10սմ l1=50
l2=20սմ l2=100
F2=? F2=? 13.1 13.19

Մեխանիկական աշխատանք։Հզորություն։

Մեխանիկական աշխատանք կհամարենք այն մեծությունը, որը ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը ուժի ազդեցության տակ։ Մեխանիկական աշխատանքը նշանակում ենք՝ A։

A=Fs, որտեղ A-աշխատանք,F- ուժ, s-տեղափոխությունը:

Հզորությունը ցույց է տալիս աշխատանք կատարելու արագությունը։ Հզորությունը նշանակում ենք N: N=A/t, որտեղ N-հզորություն, A-աշխատանք, t-ժամանակ։

Էկո համակարգ

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։

Ուժ։ Բնության ուժ։

Տիեզերական ձգողության ուժ

Այն ուժն է, որով տիեզերքում գտնվող բոլոր մարմինները իրար են ձգում:

Շփման ուժ

Այն ուժն է, որը առաջանում է երկու հպվող մարմինների միջև: Շփման ուժը միշտ ուղղված է շարժմանը հակառակ ուղղությամբ և ձգտում է խոչընդոտել շարժմանը

Դադարի շփումը այն ուժն է, որը ձգտում է պահել առարկային դադարի վիճակում:

Հուկի օրենքը ( առաձգականության ուժ)

Առաձգականության ուժը առաջանում է մարմնի մեջ դեֆորմացիայի ժամանակ և ձգտում է վերադարձնել մարմինը իր նախկին վիճակին:

Կշիռ

Կշիռը այն ուժն է, որով առարկան ազդում է հորիզոնական հենարանի կամ կախոցի վրա երկրի ձգողության պատճառով