Արտավազդ Բ

Տիգրան Մեծին հաջորդեց որդին` Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34թթ.), որի գահակալման տարիներին Մեծ Հայքը հայտնվել էր պարթեւա-հռոմեական սուր զինաբախումների ոլորտում: Նա երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց դարձրեց պատերազմող տերությունների միջեւ խուսանավելու քաղաքականությունը` ըստ իրավիճակի թելադրման հարելով մերթ մեկին, մերթ մյուսին: Հայաստանը թե Հռոմի, թե Պարթեւստանի համար ուներ ռազմական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: Հայկական լեռնաշխարհն իր բարձրադիր դիրքով ուներ առաջնակարգ ռազմավարական նշանակություն, այստեղով էին անցնում արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ռազմական ու տնտեսական կարեւոր մայրուղիները: Իր ռազմական ու տնտեսական հզորությամբ Հայաստանը Պարթեւստանից ու Հռոմից հետո երրորդ ուժն էր տարածաշրջանում, եւ նրա հետ դաշինքից էր կախված այդ տերությունների հաղթանակը կամ պարտությունը:Ք.ա. 60 թ. Հռոմում ստեղծվեց առաջին եռապետությունը: Երեք նշանավոր զորավարները` Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը եւ Մարկոս Կրասոսը Հռոմի ընդարձակածավալ նահանգների կառավարումը բաժանեցին իրենց միջեւ: Հռոմի արեւելյան շրջանների կառավարումն անցավ Կրասոսին: Ք.ա. 53թ. Մարկոս Կրասոսը խոշոր արշավանք կազմակերպեց գլխավոր հակառակորդ Պարթեւստանի դեմ եւ օգնական զորքեր պահանջեց դաշնակից Հայաստանից:Տեղեկանալով այդ մասին` պարթեւական արքա Օրոդեսը իր բանակը բաժանեց երկու մասի. ինքը որոշեց արշավել Հայաստան, իսկ Սուրեն զորավարին ուղարկեց Միջագետք` հռոմեացիների դեմ:Արտավազդ Բ-ն Կրասոսին առաջարկեց արշավանքն իրականացնել Հայաստանի հարավի լեռնային շրջաններով` խոստանալով տրամադրել 10.000 հեծյալ եւ 30.000 հետեւակ զորք: Դրա շնորհիվ հռոմեական լեգեոնները կխուսափեին պարթեւական բանակի հիմնական հարվածային ուժը հանդիսացող հեծելազորի հանկարծակի հարձակումներից բաց տափաստաններում, իսկ Հայաստանը զերծ կմնար պարթեւների ներխուժման վտանգից:Կրասոսը մերժեց Հայոց արքայի ծրագիրը եւ որոշեց արշավել Միջագետքի տափաստաններով:Նման պայմաններում Արտավազդը ճիշտ որոշում ընդունեց եւ դաշինք կնքեց Օրոդեսի հետ, որն ամրապնդվեց Արտավազդի քրոջ եւ պարթեւ թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում պարթեւական զորավար Սուրենը գլխովին ջախջախեց հռոմեական բանակը, իսկ սպանված Կրասոսի գլուխն ուղարկեց Արտաշատ, ուր այդ ժամանակ գտնվում էր Օրոդեսը:Սուրհանդակը տեղ հասավ այն ժամանակ, երբ Արտավազդ Բ-ն եւ Օրոդեսը Արտաշատի թատրոնում դիտում էին հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը, եւ Կրասոսի գլուխը նետեց արքաների ոտքերի առաջ:Նման անփառունակ վախճան ունեցավ Կրասոսը, որը փորձում էր Արեւելքի երկրների նվաճումով հարստանալ Լուկուլլոսի եւ փառքի հասնել Պոմպեոսի պես:Հայ-պարթեւական ուժերը հռոմեացիներին վտարեցին Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից: Տեղի բնակչությունը որպես ազատարարներ էր ընդունում նրանց, քանի որ դժգոհ էին Հռոմի դաժան կեղեքումներից եւ դեռ չէին մոռացել Տիգրան Մեծի օրոք ունեցած արտոնությունները:Հայ-պարթեւական զորքերի հաջողություններին նպաստեց նաեւ այն, որ Կրասոսի մահից հետո Հռոմում եռապետությունը կազմալուծվեց, եւ շուտով քաղաքացիական պատերազմ սկսվեց Կեսարի եւ Պոմպեոսի միջեւ:Ք.ա. 43թ. Հռոմում երկրորդ եռապետությունը ստեղծեցին Մարկոս Անտոնիոսը, Օգոստոս Օկտավիանոսը եւ Մարկոս Լեպիդոսը:Անտոնիոսը ստացավ Արեւելքի երկրները եւ ամուսնացավ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Ք.ա. 36 թ. Պարթեւստանի դեմ խոշոր արշավանք կազմակերպեց Մարկոս Անտոնիոսը: Հաշվի առնելով Կրասոսի դառը փորձը, նա որոշեց արշավել Հայաստանի տարածքով եւ Արտավազդ Բ-ից պահանջեց աջակցել իրեն:Ք.ա. 37 թ. մահացել էին Օրոդեսը եւ Բակուրը, Պարթեւստանում գահակալական արյունահեղ պայքարից հետո գահ էր բարձրացել Հրահատ Դ-ն:Այդ ժամանակ սրվել էին նաեւ հայ-պարթեւական հարաբերությունները, որը հաշվի առավ Անտոնիոսը` օգնական զորքեր խնդրեց Հայոց արքայից:Արտավազդ Բ-ն ստիպված համաձայնեց օգնել հռոմեացիներին, սակայն տրամադրեց միայն փոքրաթիվ ուժեր:Անտոնիոսը 100.000-ոց բանակով սկզբում ներխուժեց պարթեւների դաշնակից Ատրպատականի թագավորություն: Սակայն պարթեւական հեծելազորը կարողացավ ոչնչացնել հռոմեացիների պաշարողական տեխնիկան, որի հետեւանքով արշավանքը ձախողման դատապարտվեց:Անտոնիոսը, դեռ Պարթեւստան չմտած, հսկայական կորուստներ ունեցավ, եւ նրա զորքի մնացորդները փրկվեցին Հայաստան մտնելով եւ Արտավազդից օժանդակություն ստանալու շնորհիվ:Անտոնիոսի հեղինակությանը ծանր հարված էր այդ պարտությունը, եւ որպես իր արշավանքի ձախողման գլխավոր մեղավոր նա փորձեց ներկայացնել Արտավազդին եւ ցանկանում էր խաբեությամբ ձերբակալել նրան:Այդ փորձերի ձախողումից հետո, օգտվելով հայ-պարթեւական հարաբերությունների վատթարացումից, որի պատճառներից մեկը հայ-հռոմեական համագործակցությունն էր, Անտոնիոսը Ք.ա. 34թ. գարնանը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք: Երկիրը ավերածություններից փրկելու հույսով Հայոց արքան որոշեց բանակցություններ սկսել Անտոնիոսի հետ, սակայն վերջինս գերեվարեց Արտավազդին եւ տարավ Ալեքսանդրիա` իր կնոջ` Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու մոտ:Արտավազդին եւ նրա ընտանիքին խոստացան ազատ թողնել, եթե հաղթահանդեսի ժամանակ խոնարհվեին Կլեոպատրայի առաջ: Սակայն Արտավազդն իրեն պահեց արքայավայել եւ գլուխը բարձր պահելով անցավ թագուհու առջեւից, որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Նրան հետագայում մահապատժի ենթարկեցին:Ք.ա. 31 թ. Օկտավիանոսը Ակտիումի ծովային ճակատամարտում պարտության մատնեց Անտոնիոսին ու Կլեոպատրային, որոնք ինքնասպանություն գործեցին:Օգտվելով նպաստավոր իրավիճակից, Արտավազդ Բ-ի որդին` Արտաշեսը, պարթեւների աջակցությամբ ազատագրեց Մեծ Հայքը եւ հռչակվեց թագավոր:Արտաշես Բ-բ (Ք.ա. 30-20 թթ.) նաեւ ջախջախեց հռոմեացիների հետ համագործակցող Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն, իսկ Ատրպատականը միացրեց Հայոց թագավորությանը: Արտաշես Բ-ն կրում էր «արքայից արքա» տիտղոսը, վարում էր անկախ եւ ընդգծված հակահռոմեական քաղաքականություն:Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի եւ Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չհամարձակվեց պատերազմել հայ-պարթեւական միացյալ ուժերի դեմ:Օգոստոս Օկտավիանոսը, որը Ք.ա. 27 թ. հռչակվեց Հռոմի առաջին կայսր, խոստումների, կաշառքների ու դավերի միջոցով վարում էր Մեծ Հայքն իր ավանդական դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու եւ հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն:Նա կարողացավ Մեծ Հայքի հետ թշնամացնել Փոքր Հայքին, որի թագավոր էր կարգվել Արտավազդ Մեդացին, Կապադովկիային, Պոնտոսին, իբերական եւ աղվանական ցեղերին:Ք.ա. 20թ. Օգոստոս կայսրը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք եւ գահակալական կռիվներում թուլացած պարթեւներին հարկադրեց կնքել պայմանագիր, որով արձակվեցին Հռոմի ձեռքերը Մեծ Հայքի թագավորության դեմ:Նույն թվականին հռոմեական զորքերը ներխուժեցին Մեծ Հայք: Հուսալքված եւ Հռոմի սադրանքներից դրդված հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ, հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու եւ պետական անկախությունը չկորցնելու հույսերով, դավադրաբար սպանեցին Արտաշես Բ-ին եւ համաձայնեցին գահը հանձնել նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդ մնացած Տիգրան Գ-ին (Ք.ա. 20-9թթ.): Միաժամանակ Մեծ Հայքից անջատվեց Ատրպատականը:Տիգրան Գ-ն գահակալման  վերջին տարիներին գրեթե ձերբազատվեց Հռոմի միջամտություններից, մերձեցավ Պարթեւստանին եւ սկսեց իր դրամները հատել պահլավերեն մակագրություններով:Տիգրան Գ-ին հաջորդեց որդին` Տիգրան Դ-ն (Ք.ա. 9-1թթ.):Հռոմի միջամտությամբ Ք.ա. 5-3 թթ. Հայոց գահին տիրեց Տիգրան Գ-ի եղբայր Արտավազդ Գ-ն, սակայն շուտով տապալվեց եւ գահը կրկին անցավ Տիգրան Դ-ին: Նա զոհվեց 1թ. կովկասյան լեռնականների դեմ մղած ճակատամարտում:Տիգրան Դ-ի մահով վերացավ Արտաշեսյան արքայատոհմը (Ք.ա 189 – 1թթ.):Այս դինաստիայի օրոք Հայաստանը հասել էր առավելագույն հզորության, նույնիսկ մի կարճ ժամանակով վերածվել հզոր կայսրության: Արտաշեսյանների օրոք երկրի պետական կառուցվածքը մեծապես ամրապնդվել էր, եւ հետագայում Հայոց թագավորությունը վերացնելու Հռոմի ջանքերը բախվեցին համառ դիմադրության եւ մատնվեցին անհաջողության:

ՄՇՈ ԲԱՌԱՐԱՆ

Ագրատ—նախաճաշ

Ալենի—հայտնի, հայտնություն

Աղու—թույն

Աշնի—խոհարար

Բեդ—խոշոր, մեծ

Բիլա—նույնիսկ

Գրդավ—վտանգ

Գոպել—խլել

Դադ—արդարություն

Դախա—Վարկյան

Եբ—երբ

Եբոր—երբ որ

Զոլ—կոշտ շերտ

Զվանել—պտտել

Էդի—այդ

Էթում—որբ

Ընի—այն

Ըխթիար—ծեր

Թաժա—նոր

Թալել—գցել

Ժեխ—տան հատակի աղբ

Ժպռոտ—կեղտոտ

Իդա—այդ

Իզ—հետք

Լակլակ—արագիլ

Լաղըմ—ստորերկրյա անցք

Խազ—սագ

Խավա—սուրճ

Խաֆաս—վանդակ

Կթղա—բաժակ

Կողել—թխել

Հալավ—հագուստ, շոր

Հախ—ճշմարտություն, իրավունք

Ձձում—խնոցի

Ճնգոհ—դժգոհ

Ճոշալ—բամբասել, զրպարտել

Մաթ—զարմանք

Մախսում—անմեղ երեխա

Մայիֆ—կույր

Յաշ—տարիք

Յեշխ—սեր, սիրո զգացմունք

Նըֆթ—լուցկի

Շաշխուն—շշմած, մոլորված

Շեխ—շեյխ

Ույմիշ—հարմար, վայել

Ուրին—իրեն

Զադր—վրան

Զանա—ծնոտ, ընչացք

Պատել—ընկնել

Պոժիկ—շեկ, շիկամազ

Ջուլ—անկողին

Ջիգար—թոք

Ջեվըկ—երկվորյակ

Ռաղի—գոհ

Ռաղի—օղի

Սաբաբ—պատճառ

Սական—բաժակ

Վախթ—վիճակ

Վարամ—թոքախտ

Տաժի—բարակ, որսի շուն

Տզկել—թրջել

Ցլալ—սահել

Փաթ—շրջան

Փողպատ—օձիք

Քալ—խակ

Քարման—իլիկ

Օզոր—ծուռ

Օղուլ—որդի

Ֆչի—տակառ

Ֆամ—ըմբռնում

Что означает крик «горько»

Крик «Горько!» является старой традицией, которая есть на всех русских свадьбах. Под эти возгласы молодожены целуются, а гости выпивают за здоровье молодых. Многие считают, что это исключительно русская особенность, которая позже перешла в культуры остальных славянских народов. «Горка!» Первая связана со свадебными развлечениями, которые обычно устраивались зимой или поздней осенью. В эту пору рядом с […]

Happy new year – classwork

Սուրբ ծնունդ – Merry christmas
Շնորհավորել – To congratulate
Տոնել – Celebrate
Տոն – Festival/holiday
Նվեր տալ/ստանալ – To give/get a present/gift
Երազանք պահել – To make a wish
Տոնածառ – Christmas tree/eve
Սեղան գցել – To lay a table
Դիմավորել հյուրերին – To meet the guests
Ուտելիք և խմիչք – Food and drinks
Անակնկալ այց – Surprise visit
Մանդարին – Tangerines
Նոր տարվա երգեր – New year songs
Ձնեմարդ – Snowman
Ձնագնդիկ – Snowball/snowflake
Ձյունաթափ – Snowfall
Սահնակ – Skate
Մայրաքաղաքային աղցան – City salad
Նոր տարվա ֆիլմեր – New year films

Հայոց պատմություն

Վանի թագավորություն

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ 
Թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում մ.թ.ա. 786-764։
Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն և այլոք։
Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Մուրացանը

Մուրացանը ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։
1878 թվականին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս։ Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում։
Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց՝ նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը։ 1881 թվականին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը։ Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին։ Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին։ Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին՝ արտասահման գնալու և կրթությունը շարունակելու։ Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ։ Կենսագրական այդ դառը փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը։

Պատմվածքը Գեվորգի մասին է ,ով աշխատում է փականագործ Գյուստավի մոտ և շատ աղատ կյանքով է ապրում :Իսկ նրա մայրը ՝ Թամարը աշխատում է լվացարանում ,նաև Գեվորգը սիրահարված է Գյուստավի աղջկան ՝ Շարլոտային :
Մի անգամ Շարլոտան Գեվորգին տվեց վանդակներ ,որպեսզի նա տանի իրենց հարևան Սոմարյանցիների տուն :Երբ Գեվորգը տարավ վանդակները նա հրամայեց  ,որ սպասավորը ծառաներին ասի ,որ վանդակները ներս տանեն ,և այդ խոսքերի համար սպասավորը կոպտեց Գեվորգին :Իսկ միքանի օր հետո էլ երբ Գեվորգը երգում էր Շարլոտայի համար ,նա որոշեց թարգմանել նրա երգերը ,քանի որ Շարլոտան հայերեն չէր հասկանում :Իսկ երբ Գեվորգը սկսեց երգել ,Շարլոտան ուղակի թողեց և գնաց :
Այդ օրը Գեվորգը ակսեց մտածել ,թե ինչու է հասարակությունը աղքատ մարդկանց հետ այդպես վարվում և հանկարծ սկսեց երգել իրենց պատշգամբում :Իսկ այդ ժամին Սոմարյանցիների տանը շատ հյուրեր էին և այնտեղ խանդավառություն էր :Երբ հյուրերից մեկը լսեց Գեվորգի ձայնը նա բոլորին կանչեց և խնդրեց ,որ այդ պատանուն բերեն այդտեղ երգելու :Գեվորգը ամաչեց բայց եկավ :Սկզբում երբ պետք է երգեր նա ուշաթափվեց ,հետո էլ նրան ճաշ տվեցին և ամբողջ գիշեր Գեվորգը երգեց :Հավաքված հյուրերը որոշեցին գումար հավաքել և Գեվորգին ուղարկել Պետերբուրգ ,որպեսզի իր երգելու ունակությունը բարելավի :Բոլորը գումար ստորագրեցին և Գեվորգին ասացին թողնել իր գործը և պատրաստվել Պետերբուրգ գնալուն :
Հետո երբ Գեվորգը վերադարձավ տուն ,նա այդ ամենը պատմեց նրա մորը :Նրա մայրը ուրախացավ ,բայց նրա սիրտը վկայում էր ,որ նրանք ստում են :Թամարը համոզում էր որդուն չթողնել իր գործը ,քանի որ հետո նա չէր կարողանալու անհրաժեշտության դեպքում նորից ընդունվել Գյուստավի մետ աշխատանքի ,բայց Գեվորգը չլսեց և դուրս եկավ աշխատանքից :
Հաջորդ օրը նա իր ունեցած գումարով գնաց և գնեց նոր հագուստ ,որպեսզի ներկայանա Սոմարյանցիների մոտ գումարը վերցնելու համար :Երբ նա գնաց պարզվեց ,որ նրանք քնած էին :Երբ հաջորդ անգամ գնաց նրան ընդունեցին և նրան ասացին ,որ գումարը կլինի մոտ երկու շաբաթից :
Գեվորգը վերադառնալով տուն պատմեց ամենինչ մորը :
Բայց նրանք իհարկե խաբում էին Գեվորգին ,քանի որ ոչմեկ պատրաստ չէր տալ իր ստորագրած գումարը և բոլորով պայմանավորվել էին Գեվորգին չնդունել իրենց մոտ :
Այդպես անցավ երկու շաբաթ և երբ Հեվորգը գնաց գումարը վերցնելու գումարը չկար :Ոչմեկ չէր համաձայնվել տալ իրենց ստորահրած գումարը:
Եվ այդպես խաբված Գեվորգը վերադառնում է տուն և պատմում ամենինչ մորը և մայրը ստիպված է լինում նորից ընդունվել աշխատանքի ,որպեսզի պահի իրեն և Գեվորգին :
. Ավարտի՛ր դասարանում գրած ստեղծագործական աշխատանքը, հրապարակիր բլոգում:
Փականագործի կյանքը փչացրեցիք ,
Նրա ճակատագիրը դուք ավարտեցիք ,
Չթողեցինք նրան ազատ ճախրել ,
Եվ շատ զվարթ նրան ապրել :
Խոստացել էիք նրան գումար,
Բայց թողեցիք առանց հնար ,
Արեցիք դա առանց ամաչելու ,
Ախր վերջին հույսն էր նրա ապրելու :

Ֆիզիկա

Նյուտոնի առաջին օրենք։
Մարմինը պահպանում է իր արագությունը ոչ միայն այլ մարմինների ազդեցության բացակայության, այլ նաև դրանց հավասարակշռության դեպքում:

Նյուտոնի երկրորդ օրենք։
Մարմնի վրա ազդող ուժի ազդեցությամբ նրա ձեռք բերած արագացումը հավասար է այդ ուժի և մարմնի զանգվածի հարաբերությանը:

Նյուտոնի երրորդ օրենք։
Մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի` մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով:

Առաջադրանքեր

1․Բառերով գրեք հետևյալ թվականները՝ 23, 69, 3-րդ, 4-րդ, 60, 365, 99-րդ։
Քսաներեք, վաթսունինը, երրորդ, չորորդ, վաթսուն, երեք հարյուր վաթսունհինգ, ինսունիններորդ

2․Ամբողջացրեք նախադասությունները։

Ամռանը, երբ ջուրը պակասում էր, ստիպված էին լինում հասնել ջրհոր ջրի հետեւից։

Գուցե մինչև առավոտ քնեին, եթե չլիներ աքաղաղի ճիչը։

Նա այնքան գեղեցիկ էր, որ բոլորի աչքերը նրա վրա էին։

Արևն արդեն մայր էր մտնում, սակայն ոչ ոք դեռ չեր պատրաստվում հեռանալ։

3․Լրացրեք հետևյալ առածների բաց թողնված բառերը՝ դրանք տրվածներից ընտրելով։

Մեծին չլսող ջահելի  ոտքը քարին կդիպչի։

Անբանը հաց ուտելիս առողջ է, բանելիս՝ հիվանդ։

Ագահի աչքը մի բուռ հողը  կկշտացնի։

Առյուծն առյուծ է՝ էգ լինի թե որձ։

Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի ուտիր։

Սպիտակ փողը սև օրվա համար է։

(գիտուն, անբան, ջահել, անգետ որձ, հնձվոր, փող, հող)

գովաբանել-գովերգել, գովել, դրվատել – պարսավել, պախարակել, հայհոյել,
զուլալ- վճիտ, պարզ- պղտոր
օգնել-սատարել, օժանդակել- վնասել, խանգարել
մեծ – Խոշոր, հսկա, հսկայական, աժդահա, ահռեփ, ահագին-փոքր, պստիկ, պուճուրիկ,
սիրելի- համակրելի, ըղձալի, տենչալի, ցանկալի-ատելի, քամահրելի

Սարգիս
խավար
ճրագ
բրդուճ
դերձակ
ատաղձագործ
բերրիություն
տարրական
քրիստոնեություն
մեղմօրրոր
շեղմորեն
թրջոց
զարդուղի
ուղղակի
վշտալլուկ
շինծու
բացուխուփ անել
խարույկ
լուրթ
ձվածեղ

Մաթեմատիկայի վարժություններ

Վարժ. 131

ա) sin27°cos3°+cos27°sin3°=sin30°=1/2=0,5

բ) cos87°cos27°+sin87°sin27°=cos60°=1/2=0,5

Վարժ. 132

ա)(sin π/15 +cos π/10)² + (cos π/15 +sin π/10)²=3

sinπ/15² + 2sinπ/15cos×π/10 + cosπ/10²+cosπ/15²+2cosπ/15×sinπ/10 + sin π/10²=2+( 1/2 -sinπ/30)+( 1/2 +sinπ/30)=2+ 1/2 -sinπ/30+1/2+sinπ/30=3

բ) (cos π/9 -cos 2π/9)² + (sin π/9 +sin 2π/9)²=1

cos π/9² – 2cos π/9×cos 2π/9 + cos 2π/9² + sin π/9 + 2sin π/9×sin 2π/9 + sin 2π/9²=2-(cos π/9 + 1/2)+cos π/9 -1/2=2-cos π/9 – 1/2 + cos π/9 – 1/2=1

Վարժ. 133

ա) cos23°-tg22°sin23°/sin8°+tg22°cos8°=√2

cos23°-sin22°/cos22°×sin23° / sin8°+sin22°/cos22°×cos8°=cos(23°+22°)/sin(22°+8°)=cos45°/sin30°=√2/2×2/1=√2

Վարժ. 137

ա) ( 5(m-2)/m³-8 – m+2/m²+2m+4 ) × 2m²+4m+8/m-3=( 5(m-2)/(m-2)×(m²+2m+4)-m+2/m²+2m+4)×2(m²+2m+4)/m-3=5-(m+2)/m²+2m+4×2(m²+2m+4)/m-3=-(m-3)×2/m-3=-1×2=-2

բ) (n+2/3n -2/n-2 -n-14/3n²-6n)÷n+2/6n×1/n-5=(n+2/3n-6n+n-14/3n×(n-2))×6n/n+2×1/n-5=(n+2/3-7/3n)×6n/n+2×1/n-5=n+2-7/3n×6n/n+2×1/n-5=n-5/3×6/n+2×1/n-5=2/n+2