Բագարան և Երվանդաշատ

1-Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։

Բագարանը կառուցվեց հոգևորական կենտրոնի նշանակությամբ ։

2-Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։

Բագարանում են գտնվում Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։Ս. Թեոդորոս-Ըստ կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին կառուցելուց հետո, 666–685 թվականներին «Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար՝ կացարաններ»։

3-Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։

Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։

4-Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *