Հայոց պատմություն

Վանի թագավորություն

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ 
Թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում մ.թ.ա. 786-764։
Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն և այլոք։
Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

Բագարան և Երվանդաշատ

1-Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։

Բագարանը կառուցվեց հոգևորական կենտրոնի նշանակությամբ ։

2-Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։

Բագարանում են գտնվում Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ եկեղեցիները։Ս. Թեոդորոս-Ըստ կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին կառուցելուց հետո, 666–685 թվականներին «Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար՝ կացարաններ»։

3-Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։

Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։

4-Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։